ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ես անելու եմ օրենքով չարգելված ցանկացած գործողություն իմ անմեղությունն ապացուցելու համար․ Արսեն Բաբայան

Ես անելու եմ օրենքով չարգելված ցանկացած գործողություն իմ անմեղությունն ապացուցելու համար․ Արսեն Բաբայան

Ես անելու եմ օրենքով չարգելված ցանկացած գործողություն իմ անմեղությունն ապացուցելու համար և կանգնելու եմ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողքին, որն իրավական ապօրինությունների կբախվի։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել Արսեն Բաբայանը։

Գրառման մեջ ասվում է․ 

«Սիրելի հարազատներ, ընկերներ

շնորհակալ եմ ինձ ապօրինի ազատազրկման օրերին ձեր աջակցության, ընտանիքիս կողքին լինելու համար:
Չնայած հոգնածությանս, չկարողացա մերժել «Արմնյուզ» հեռուստաընկերթյան հրավերը, քանի որ շատ ասելիք է կուտակվել այս օրերին:

Սիրելի լրագրողներ,
ձեր զանգերին ի պատասխան հայտնում եմ, որ առաջիկայում խոսելու և ձեր հարցերին պատասխանելու շատ առիթներ եմ ունենալու:

Ես անելու եմ օրենքով չարգելված ցանկացած գործողություն իմ անմեղությունն ապացուցելու համար և կանգնելու եմ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողքին, որն իրավական ապօրինությունների կբախվի:

Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի»

  • Կիսվել: