երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Երևանի նախկին ոստիկանապետն ու Արաբկիրի ոստիկանության բաժնի նախկին պետը դիմել են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

Երևանի նախկին ոստիկանապետն ու Արաբկիրի ոստիկանության բաժնի նախկին պետը դիմել են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը և ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արման Պապյանը դիմում են ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, որպեսզի աշխատանքի անցնեն Ս. Խաչատրյանի ղեկավարած կառույցում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Ղուկասյանը տարիներ առաջ է ազատվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից, իսկ Ա. Պապյանը երեկ՝ ​ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է աշխատանքից: Ու հիմա նրանք սպասում են Սասուն Խաչատրյանի որոշմանը:

Գ. Ղուկասյանը դիմում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտեի ​բաժիններից մեկի ​պետի, իսկ Ա. Պապյանը՝ տեղակալի պաշտոնի համար:

  • Կիսվել: