ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել

Երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել

Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 10-ամյա Էլեն Մ.-ին, հունվարի 25-ին ստորագրությամբ ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի էր ենթարկել մի երեխայի։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չէր դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ էր ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը։

Քանի որ վարորդը ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները։

  • Կիսվել: