երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երեկ արդարացվեց մի ընտանիք՝ կինն ու ամուսինը, որոնք դատապարտվել էին 9 և 13 տարի ազատազրկման. Վահագն Ալեքսանյան

Երեկ արդարացվեց մի ընտանիք՝ կինն ու ամուսինը, որոնք դատապարտվել էին 9 և 13 տարի ազատազրկման. Վահագն Ալեքսանյան

Այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորներից մեկը խոսում էր կալանքից, որ առհասարակ կան կալանավորված մարդիկ, որոշ ընդդիմադիր պատգամավորներ էլ են կալանավորված եղել:

«Ուզում եմ մի  բան պատմել. երեկ արդարացվեց մի ընտանիք, որի անդամները՝ կինն ու ամուսինը 2000-ական թվականներին դատապարտվել էին 9 և 13 տարի ազատազրկման մի սպանության համար, որն իրենք չէին կատարել: Երեկ այդ ընտանիքն արդարացվեց, մարդկանց կյանքից 9 ու 13 տարի համապատասխանաբար անցել է բանտում, մի բանի համար, ինչն իրենք չեն կատարել արդեն հաստատված վճռով»,- ասաց Ալեքսանյանը:

Վերջինս նաև հիշեցրեց՝ այդ ընտանիքի իրավունքների պաշտպանությունն իրականացնում էր Սահամանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես փասատաբան. «Սաֆարյանի դեմ շատ մեծ հանրային արշավ էին սկսել երկու ընդդիմադիր խմբակցությունները և ընդդիմադիր շրջանակներ: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ կալանքի, մարդու իրավունքների, մարդու ազատության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի պատկերացումների, մեր տարընկալումների մասին»:

  • Կիսվել: