երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երբ ոստիկանության գնահատականը լինի, ես էլ գնահատական կտամ․ նախարարը՝ Ափոյանին բերման ենթարկելու մասին

Երբ ոստիկանության գնահատականը լինի, ես էլ գնահատական կտամ․ նախարարը՝ Ափոյանին բերման ենթարկելու մասին

Երբ ոստիկանության գնահատականը լինի, այն ժամանակ ես նույնպես գնահատական կտամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու մասին:

Նա, մասնավորապես, նշեց. «Եթե այնտեղ եղել է լիազորությունների գերազանցում, համապատասխան գնահատականներ կտրվեն։ Ցանկացած մարմին իրավունք ունի քննարկելու իր աշխատակիցների պահվածքն ու գործողությունները այնպես, ինչպես ես՝ որպես ԿԳՄՍ ղեկավար, կարող եմ գնահատական տալ իմ աշխատակիցների այս կամ այն գործողություններին»:

Նախարարն ասաց նաև, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնը շարունակում է մնալ թափուր։

Հիշեցնենք, որ ոստիկանները երեկ ԵՊՀ շենքից ձեռնաշղթաներով բերման էին ենթարկել այդ բուհի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում է բերման ենթարկվել Ափոյանը: Նա հարցաքննվելուց հետո ազատ էր արձակվել։

  • Կիսվել: