հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԷԼԱՐԴ-ի փորձագետներին կհրավիրվեն հարցաքննության․ ՔԿ նախագահ

ԷԼԱՐԴ-ի փորձագետներին կհրավիրվեն հարցաքննության․ ՔԿ նախագահ

Ամուլսարի գործով ձեռք են բերվել մի շարք տվյալներ, որոնցով պահանջվում է քննություն իրականացնել նոր ուղղությամբ, ինչը հիմա կատարվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։ Ըստ նրա քննության 3 բլոկ կա։ Մեկը, տալիս է բնապահպանության նախարարության ՊՈԱԿ-ը՝ ՇՄԱԳ եզրակացությունը՝ հիմնվելով շահագրգիռ մյուս կողմերի եզրակացության վրա։

«Հիմա պետք է հասկանանք՝ ինչու ժամանակին կամ պատշաճ չի ստուգվել է ՇՄԱԳ-ում տեղ գտած տվյալները։ Ես կարծում եմ, որ ԷԼԱՐԴ-ի փորձագետներին առաջիկայում եզրակացության շուրջ պարզաբանումների համար հարցաքննության պետք է հրավիրենք»,-նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով, քննության ընթացքում պարզ կդառնա, թե բնապահպանության նախկին նախարարը որքանով է շահագրգռված եղել թույտվություն տալու հարցում։ Գրիգորյանը դժվասրացավ ասել, թե երբ կավարտվի քննությունը։

«Փորձաքննություն նշանակելուց հետո մենք պահանջել ենք բոլոր հնարավոր փաստաթղթերը, որոնք կարող են նշանակություն ունենալ փորձաքննության համար, Բնապահպանության նախարարությանը տվել է այդ փաստաթղթերը, սակայն երբ ՀՀ վարչապետը Բնապնախարարությանը հանձնարարեց ավելի խորը ուսումնասիրել՝ արդյոք նոր ՇՄԱԳ պետք է թե ոչ, ի հայտ եկան նոր փաստաթղոեր, որոնք փորձագետներին չեն տրամադրվել»,- հավելեց նա։

  • Կիսվել: