Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավարի դեմ գործ են հարուցել արցախցիներին սատարող ակցիաների համար
Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավարի դեմ գործ են հարուցել արցախցիներին սատարող ակցիաների համար:
՛՛Անի-Հայաստան՛՛ հայկական համայնք" տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավար Մասիս Նազարյանի դեմ արձանագրություն է կազմվել ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մասով, հաղորդում է եկատերինբուրգյան 66 ru պարբերականը:
Ըստ քարտադարանի՝ Նազարյանի գործը դատարան է ներկայացվել հունվարի 25-ին։ Նույն օրը դատարան է ներկայացվել ևս մեկ գործ նույն հոդվածով, բայց կազմակերպության մեկ այլ ներկայացուցչի՝ Էլեն Կիրակոսյանի դեմ։