երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Եղի՛ր ուժ մեր երկրի համար». Գավառում անցկացվել է հանրային իրազեկման հերթական միջոցառումը

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար». Գավառում անցկացվել է հանրային իրազեկման հերթական միջոցառումը

Դեկտեմբերի 9-ին Գավառի կենտրոնական հրապարակում անցկացվել է հանրային իրազեկման հերթական միջոցառումը:

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի հերթական միջոցառմանը մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ՆԳ նախարարության և ոստիկանության ներկայացուցիչներ։

Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները քաղաքացիներին ներկայացրին իրենց ծառայության առանձնահատկությունները, պատասխանեցին հետաքրքրող հարցերին՝ տեղում ցուցադրելով մեքենաների տեխնիկական հագեցվածությունն ու հատուկ միջոցները։

Գավառ, Վարդենիս, Ճամբարակ, Սևան և Մարտունի բնակավայրերի ներկայացուցիչները միջոցառման մասնակիցներին ծանոթացրին համայնքների մշակութային արժեքների, ներկայացված ստեղծագործական աշխատանքների և ուտեստների ցուցադրությանը։

Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելության մրցույթի դիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 15-ը։

 

  • Կիսվել: