չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործի քննությունը հետաձգվեց

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործի քննությունը հետաձգվեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդության քննությունը Բարձրագույն դատական խորհրդում այսօր հետաձգվեց:

Միջնորդության քննությունը հետաձգվեց, որպեսզի ժամանակ տրվի ԲԴԽ անդամներին՝ ծանոթանալու մեկ այլ՝ դատավոր Աշոտ Խաչիկյանի գործով կայացված ԲԴԽ որոշմանը:

Հիշեցնենք, որ Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել քաղաքացիական գործով վճիռը հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ, ինչպես նաեւ դատավորի կողմից, ըստ նախարարի, խախտվել են վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները:

 

  • Կիսվել: