երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատարանը որոշեց կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկին

Դատարանը որոշեց կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկին

Քիչ առաջ դատարանը որոշեց բավարարել մեղադրող կողմի միջնորդությունը և կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին:

«Մեր պաշտպանյալին կալանավորելու կամակատարային և խայտառակ որոշում է կայացվել, որը մենք կբողոքրկենք»,- ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա նաև նշեց, որ ցավում է դատական համակարգի այսօրվա վիճակի համար, որն ավելի վատ է, քան՝ Սերժ Սարգսյաի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, և հավելեց. «Այն պարզապես ոչնչացված է:»

  • Կիսվել: