երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Այսօր ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը մերժեց պաշտպանների՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու ու 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր դատական նիստն այսօր մի քանի րոպեով հետաձգվեց Գրիգորյանի առողջական վիճակի վատթարանալու պատճառով: Շտապօգնության աշխատակիցները նրան դուրս հանեցին նիստերի դահլիճից։

Մինչ այդ, երբ նրան անվասայլակով բերեցին նիստերի դահլիճ, աջակիցները սկսեցին ծափահարել և վանկարկել` «առողջություն զորավարին»:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալի պաշտպանները դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը դատարանը մերժել է։

Գեներալ Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից: Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 

  • Կիսվել: