երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատարանի վճիռն այս պահին չենք վիճարկի. Գրիգորյանի պաշտպան

Դատարանի վճիռն այս պահին չենք վիճարկի. Գրիգորյանի պաշտպան

Դատարանը, ըստ էության, քննեց և եկավ այն եզրահանգման, որ խափանման միջոց կալանքի հիմքեր չկան, բնականաբար, հաշվի առավ նաև հիվանդության հետ կապված փաստերը։ Մենք ակնկալում ենք արդար դատաքննություն, մենք չենք ցանկանում ընտրովի արդարադատություն, այս պահին ցանկանում ենք, որ առողջություն լինի հիվանդին՝ պարոն Գրիգորյանին։ Դրանից հետո եթե ամեն ինչ դրական հունով գնա, կմտնենք դատական պրոցես: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Նա նշեց, որ բազմիցս բարձրաձայնել են, որ Մանվել Գրիգորյանի դեպքում խափանման միջոց կալանքի համար հիմքերը բացակայում են։

«Վաղուց պետք է խափանման միջոց կալանքին անդրադառնար դատարանը, ավելին՝ ոչ միայն Գրիգորյանի գործով, ՀՀ-ում պետք է այդ մշակույթը ձևավորվի, որ կալանքը պատիժ չէ, և եթե բացակայում են կալանքի հիմքերը, անկախ թե ով է այդ անձնավորությունը, նա պետք է լինի ազատության մեջ»,-ասաց պաշտպանը:

Նա նշեց նաեւ, որ ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը այս պահին չեն վիճարկի: «Կարծում եմ՝ միջնորդության կարիքը չկա, եթե ներսում կա հնարավորոթյուն բուժման, կիրականացվի բուժումը, եթե բժիշկներն արձանագրեն, որ այստեղ հնարավոր չէ, պետք է դուրս գնա, միջնորդությամբ հանդես կգանք»,-ասաց Բաղդասարյանը:

  • Կիսվել: