չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Դատախազությունը պահանջում է անձեռնմխելիությունից զրկել դատավոր Տիգրան Փոլադյանին. Նրան հնարավոր է կալանավորեն

Դատախազությունը պահանջում է անձեռնմխելիությունից զրկել դատավոր Տիգրան Փոլադյանին. Նրան հնարավոր է կալանավորեն

Իրավապահները պատրաստվում են քրեական հետապնդում հարուցել Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի նկատմամբ, ավելին՝ պատրաստվում են կալանավորման հարց բարձրացնել։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն վկայակոչելով իր տեղեկությունները։

Ըստ աղբյուրի, ՀՀ գլխավոր դատախազությունն միջնորդություններ է ներկայացրել ԲԴԽ՝ Փոլադյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, որը քննարկումը կիրականացվի այսօր։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը փաստացի չհերքեցին՝ նշելով.«Տեղեկություն տրամադրել չենք կարող՝ դատական իշխանության հեղինակությունը չվնասելու նպատակով»։

Թե ինչ քրեական վարույթի մասին է խոսքը՝ կներկայացնենք առաջիկայում։ Նշենք, որ դատավոր Փոլադյանի կնոջ՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի, նկատմամբ ևս քրեական հետապնդում է իրականացվում։ Նրա վերաբերյալ քրեական գործն արդեն տևական ժամանակ է՝ դատարանի վարույթում է։

  • Կիսվել: