Դատախազությունը դատարան է դիմել Նկարիչների և Գրողների միությունների շենքերը պետությանը վերադարձնելու պահանջով
Դատախազությունը դատարան է դիմել Նկարիչների և Գրողների միությունների շենքերը պետությանը վերադարձնելու պահանջով: Հիմնավորում են, որ մոտ 2.3 մլրդ դրամ արժողությամբ շենքերը ապօրինի են սեփականաշնորհվել, հիմքում դրվել է կառավարության մի որոշում, որը չէր վերաբերում հասարակական կազմակերպություններին: Նկարիչների և Գրողների միությունում անակնկալի են եկել, ասում են` դեռ խորհրդային տարիներից են շենքերը տնօրինում:
Մանրամասները` 1lurer.am-ի ռեպորտաժում: