շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բունդեսթագի իրավական հանձնաժողովի ղեկավարը քաղբանտարկյալներին առնչվող գործերին ծանոթ չէ

Բունդեսթագի իրավական հանձնաժողովի ղեկավարը քաղբանտարկյալներին առնչվող գործերին ծանոթ չէ

Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի պատվիրակության նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերին ամփոփելով եռօրյա այցը ՀՀ՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քաղբանտարկյալների մասին հարցին, մասնավորապես, Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրգործին և ասաց, որ մանրամասներին ծանոթ չէ և որևէ բան մեկնաբանել չի կարող։

«Ծանոթ չեմ դեպքին, բայց կարծում եմ՝ կարող է դեպքը վիճելի լինել՝ այս կամ այն մեկնաբանության տեսանկյունից։ Այստեղ կարևոր և սկզբունքային է արդար դատաքննությունը։ Մանրամասներին չտիրապետելու պատճառով չեմ կարող մեկնաբանություն տալ, բայց կարծում եմ՝ յուրաքանչյուր դեպք ունի երկու կողմ։ Ես՝ ինքս նախկինում եղել եմ դատավոր և շատ լավ հասկանում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքում հարկավոր է ունենալ բոլոր մանրամասները, որպեսզի կարողանամ համապատասխան մեկնաբանությամբ հանդես գալ»,-ասաց նա։

Բունդեսթագի պատգամավորը նշեց, որ ժողովրդավարությունը ենթադրում է օրենքի գերակայություն։ «Կարևորն արդար դատավարությունն է։ Կրևոր է հասկանալ՝ ինչպիսի մեղադրանք է առաջադրված և ինչպես է ընթանում դատավարությունը, արդո՞յք մեղադրյալն ունի հնարավորություն՝ ապահովելու իր պաշտպանությունը, իրավունքները իրացնելու»,-ասաց նա։

  • Կիսվել: