երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Բոլորիդ կասկածում եմ՝ վարչապետից մինչեւ զինվոր. սպանեցիք երեխեքին». լարված իրավիճակ՝ զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով դատական նիստի ժամանակ

«Բոլորիդ կասկածում եմ՝ վարչապետից մինչեւ զինվոր. սպանեցիք երեխեքին». լարված իրավիճակ՝ զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով դատական նիստի ժամանակ

Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով դատական նիստին տուժող Լեւոն Խառատյանի հարցաքննության ընթացքում իրավիճակը լարվեց։

Զոհվածների ծնողները հունից դուրս եկան, երբ տուժողը ասում էր, որ չի հիշում հրդեհի բռնկման ժամը եւ այլ հարցեր։

Դատավորը հարցեր ուղղելու հնարավորությունից զրկեց ծնողներին, ինչից հետո ծնողները սկսեցին կասկածի տակ դնել դատավորի օբյեկտիվությունը։

«Բոլորիդ կասկածում եմ՝ վարչապետից մինչեւ զինվոր. սպանեցիք երեխեքին»,- հայտարարեց ծնողը։

 

  • Կիսվել: