Ազատի կացարանում 15 զինվորի մահվան գործով ամբաստանյալները կմնան կալանքի տակ
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկարացրել է Ազատի կացարանում 15 զինծառայողի մահվան գործով երեք մեղադրյալների կալանքի ժամկետը։
Դատարանի որոշմամբ ամբաստանյալներ Եղիշե Հակոբյանի, Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով, գրում են լրատվամիջոցները:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 26-ին, գրում է 24news.am-ը: