ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավագանու անդամ Նարինե Հայրապետյանի առևանգման մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Ավագանու անդամ Նարինե Հայրապետյանի առևանգման մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանի առևանգման վերաբերյալ ստացվել է հաղորդում, որի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձին առևանգելու հանցակազմով։ Ծավալուն քննություն է հիմա իրականացվում՝ նախաքննությամբ հաղորդմամբ ստացված տվյալները ստուգելու նպատակով։

Ոստիկանությանը տրվել են նաև հանձնարարություն՝ քննության համար նշանակություն ունեցող տեղեկություններ, տվյալներ ձեռք բերել և փոխանցելու վարույթ իրականացնող մարմնին»,- մանրամասնեց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Shamshyan.com-ը գրել էր, որ հունվարի 21-ին, տեղեկություն տարածվեց, որ հունվարի 15-ին ժամը` 09։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նարինե Հայրապետյանին (որն ավելի հայտնի է Նարե Սոսե անվամբ) Թոթովենց փողոցից անհայտ անձինք իրեն ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։

Հավելենք, որ միջադեպի հետ կապված՝ ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, նա իրավապահների ուշադրությունն է հրավիրել կատարվածի վրա։

 

  • Կիսվել: