շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ասատուրովը մեղադրվում է թեւանցուկ քայլելու համար, առանց դատաքննության դադարեցրեք հետապնդումը. փաստաբան

Ասատուրովը մեղադրվում է թեւանցուկ քայլելու համար, առանց դատաքննության դադարեցրեք հետապնդումը. փաստաբան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստին փաստաբանները միջնորդեցին Ասատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ քրեական վարույթը կարճել։

«Սերգեյ Ասատուրովն ի՞նչ կապ ունի մեղսագրվող հանցանքի հետ։ Նրա դեմ չկա ցուցմունք։ Թեւանցուկ քայլելու համար է նրան մեղադրանք առաջադրվել։ Առանց դատաքննության Ասատուրովի մասով հետապնդումը խնդրում եմ դադարեցնել»,- իր խոսքում նշեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Ասատուրովը համաձայն լինելով փաստաբանների միջնորդության հետ՝ նշեց.

«Այս ակցիայի ժամանակ ինձ ինչո՞ւ բերման չէիք ենթարկել, թողել էիք ինձ փողոցում։ Ես ի՞նչ եմ արել, որ չէր թույլատրվում»։

Դատարանը միջնորդությունը մերժեց, նշելով, որ այս փուլում կարճելու հիմքեր չկան:

Նշենք, որ այսօրվա նիստում ներկայացվեց դատախազ Արթուր Դանիելյանին վարույթից հեռացնելու մասին միջնորդություն։

  • Կիսվել: