երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վճիռ

Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վճիռ

Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ, այս մասին հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ դատավճիռը պարտադիր կբողոքարկվի։

Հիշեցնենք, որ 2022թ․-ի հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանն անազատության մեջ էր մայիսի 17-ից։ Նրա առողջական վիճակի վատթարացման մասին նրա պաշտպանը մշտապես բարձրաձայնել է, դիմել, սակայն դատավոր  Արուսյակ Ալեքսանյանը անհայտ հիմնավորումներով երկարաձգել է կալանքը։

Ավելի վաղ՝ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։

  • Կիսվել: