երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արմավիր ՔԿՀ-ում ինքնասպանություն է գործել 19 ամյա երիտասարդ․ Forrights.am

Արմավիր ՔԿՀ-ում ինքնասպանություն է գործել 19 ամյա երիտասարդ․ Forrights.am

Երեկ գիշեր Արմավիր Քրեակատարողական հիմնարկում գրանցվել է հերթական ինքնասպանության դեպքը: Մահացած դատապարտյալը Սարգիս անունով 19 ամյա երիտասարդ է: Այս մասին հայտնում է Forrights.am-ը։

Լուրը հաստատելու համար փորձել են կապ հաստատել ՔԿՀ-ներում դիտորդական վերահսկողություն իրականացնող խմբի հետ, սակայն զանգերն անպատասխան մնացին: Արդարադատության նախարարության թեժ գիծը, ինչպես պարզվեց շաբաթ կիրակի օրերին չի աշխատում:

Լուրը հայտնած անձինք պատմեցին, որ Սարգիսը վերջերս էր տեղափոխվել Արմավիր ՔԿՀ: Նա մանկատանը մեծացած խեղճ տղա էր:

Նշենք, որ հայաստանյան ՔկՀ-ներում գրանցված ինքնասպանության դեպքերը միայն առաջին եռամսյակում մեկ տասնակից ավելին էր: Ի դեպ ՔԿՀ-ներում մահվան դեպքերով Հայաստանը աշխարհում առաջատար երկրներից մեկն է:

  • Կիսվել: