երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անհիմն մեղադրանք է, «Ֆլեշ» ընկերության գործի հիմքում բացառապես Սերգո Կարապետյանի ցուցմունքն է․ պաշտպան

Անհիմն մեղադրանք է, «Ֆլեշ» ընկերության գործի հիմքում բացառապես Սերգո Կարապետյանի ցուցմունքն է․ պաշտպան

Դեմ կամ կողմ բնորոշումները դժվար են, ամեն դեպքում որոշակի ցուցմունքներ կան, որի վրա էլ հենվում է մեղադրող կողմը, բայց դրանք անհիմն են, բացի դա, նաև որակումն է սխալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ֆլեշ» ընկերության նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը` անդրադառնալով «Ֆլեշ» ընկերության նախագահի դեմ ցուցմունքների հարցին։

«Ծանոթացել եմ գործի նյութերին և իմ դիրքորոշումը միանշանակ է․ անհիմն մեղադրանք է։ Իմ համոզմամբ՝ հափշտակություն գոյություն չունի»,- ասաց նա:

Հարցին, թե դեռ միայն նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքներն են, Հակոբյանը պատասխանեց․

«Բացառապես, միայն Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Սերգո Կարապետյանը պնդել է, Բարսեղ Բեգլարյանը հերքել է»։

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մայիսի Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

  • Կիսվել: