երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անահիտ Մանասյանը շնորհավորել է  Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ

Անահիտ Մանասյանը շնորհավորել է  Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ:

«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ  Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:

Թող գարնան զարթոնքը խորհրդանշող այս տոնը Հայաստանում ապրող քրդերին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։

Առաջնահերթ է մեկտեղել բոլորիս ջանքերը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»:

  • Կիսվել: