երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ կառավարությունը կշարունակի աջակցել իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում

ԱՄՆ կառավարությունը կշարունակի աջակցել իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում

Շնորհավորում ենք Հայաստանի կառավարությանը նոր Ջրային պարեկային ծառայության գործարկման կապակցությամբ, որը կոչված է Սևանա լճի հարակից տարածքում ամրապնդել հասարակական անվտանգությունն ու պայքարել ապօրինի գործողությունների դեմ, նշված է Երևանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«ԱՄՆ դեսպանությունն աջակցել է այս նախաձեռնությանը՝ մշակելով ուսումնական ծրագրեր և գործնական հմտություններ փոխանցելով բոլոր սպաներին: ԱՄՆ կառավարությունը կշարունակի սատարել հայ գործընկերներին օրենքի գերակայության հաստատման և իրավապահ ոլորտի բարեփոխումների իրականացման հարցում»,-նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: