շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ալեքսան Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի ազատ արձակման որոշումը դատախազությունը բողոքարկել է

Ալեքսան Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի ազատ արձակման որոշումը դատախազությունը բողոքարկել է

Դատախազությունը բողոքարկել է ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշումը: Տեղեկությունը հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Նունվարի 10-ին Ալիկ Պետրոսյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց գրավի դիմաց է ազատ արձակվել։

Պետրոսյանը կալանավորվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակվել: Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:

Հատուկ քննչական ծառայությունը Ալեքսան Պետրոսյանի եւ նրա որդու գործի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս:

  • Կիսվել: