հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԱԾ Էրեբունու բաժանմունքի նախկին պետն ու օպերլիազորը Հնդկաստանի քաղաքացուց 17 հազար 700 դոլար են շորթել

ԱԱԾ Էրեբունու բաժանմունքի նախկին պետն ու օպերլիազորը Հնդկաստանի քաղաքացուց 17 հազար 700 դոլար են շորթել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ շարունակվեց ԱԱԾ երկու աշխատակիցների ու նրանց օժանդակած երրորդ անձի գործի դատական քննությունը: Այս մասին գրում է 1in.am-ը։

Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ԱԱԾ երկու պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով, շորթմամբ  Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով գումար, ինչպես նաև, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին:

Ըստ առաջադրված մեղադրանքների` Էդիկ Ափոյանը, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժանմունքի պետի պաշտոնը, նախապես տեղեկացված լինելով, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սանդիպ Կաուշիկը ֆինանսապես ապահովված է և հայրենիքում իրավապահ մարմինների հետ խնդիրներ ունի, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու հարցի շուրջ:

Այդ նպատակով Գ. Գաբրիելյանը 2019թ.  հուլիսի 24-ին այցելել է Ս. Կաուշիկի բնակարան, որտեղ, դուրս  գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի գործողություններ է կատարել. առանց համապատասխան վարույթի առկայության և առանց արձանագրման զննել է Ս. Կաուշիկին պատկանող իրերը՝ համակարգիչը, հեռախոսը, փաստաթղթերը և հայտնել է, թե  Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից գրություն է ստացել ՀՀ-ից նրան արտաքսելու վերաբերյալ:

Այնուհետև Գ. Գաբրիելյանը Ս. Կաուշիկին, ինչպես նաև բնակարանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության ևս երկու քաղաքացու ուղեկցել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանի աշխատասենյակ: Վերջինիս հետ, Ս. Կաուշիկի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը ոտնահարելու, ՀՀ-ից նրան արտաքսելու, վերջինիս կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ ստեղծելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով,  շորթմամբ պահանջել են 50  հազար ԱՄՆ դոլար: Նրանք ձեռնաշղթա են հագցրել Կաուշիկին, վերցրել են նրա և ընկերների անձնագրերը ու ստացել են Կաուշիկի համաձայնությունը՝ պահանջված 50 հազար դոլարը տալու վերաբերյալ:

Հաջորդ օրը Գ. Գաբրիելյանը հանդիպել է Կաուշիկին, նրանից ստացել է 7900 դոլար: Կաուշիկն ասել է, թե պահանջված 50 հազար դոլարը տալ ի վիճակի չէ, համաձայնության են եկել 20 հազար դոլարի  շուրջ:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: