59 կողմ ձայնով ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան ընտրվեց Հարություն Խաչիկյանը
Ավարտվեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։
Հիշեցնենք, որ կային երկու թեկնածուներ՝ իրավագիտության թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանն ու գործող դեկանի տեղակալ, քրեական իրավունքի մասնագետ Հարություն Խաչիկյանը։
Գևորգ Պետրոսյանը հավաքեց 8 ձայն, իսկ Հարություն Խաչիկյանը՝ 59 ձայն։
Նշենք, որ ֆակուլտետի դեկանին ընտրում է համալսարանի գիտխորհուրդը։