ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց 2 ամսով

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը կալանավորվեց 2 ամսով

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որոշելով 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին 2 ամսով կալանավորել։ Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Դատարանը մերժել է մեր ներկայացրած բողոքը ձերբակալման իրավաչափության մասով` որոշելով բավարարել քննիչի միջնորդությունը՝ պարոն Թավադյանին 2 ամսով կալանավորել», - ասաց Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանն ասաց, որ իրենք բողոքարկելու են որոշումը, դրա վերաբերյալ հանդես կգան հայտարարությամբ։

  • Կիսվել: