երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժողովուրդ»․ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի անդամները կհանդիեպեն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

«Ժողովուրդ»․ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի անդամները կհանդիեպեն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամները Երեւանում հանդիպում են ունենալու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Մեր տեղեկություններով` հայկական կողմի պատգամավորները մի շարք հարցեր են պատրաստվում բարձրաձայնել իրենց ռուս գործընկերների առջեւ:

Վերջերս մեծ աղմուկ հանեց նաեւ ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը կարմիր ներկելու դեպքը` ի պատասխան ՌԴ Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը հայտարարեց, թե այդ թեման վաղուց փակված է: «Չեմ կարծում, որ արձանի ներկման վերաբերյալ էլի քննարկումներ կլինեն, որովհետեւ իրականում իսկապես դա լավ գործողություն չէր, եւ արդեն հայտարարվել է, որ մեզ համար այդ արարքը ընդունելի չէ», – նշեց նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: