ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ժողովուրդ»․ Իմքայլականները բաժանել են աշխատանքները․ ով ինչ է անելու

«Ժողովուրդ»․ Իմքայլականները բաժանել են աշխատանքները․ ով ինչ է անելու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որի ժամանակ անդրադարձ է եղել ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, եւ այդ առումով կոնկրետ աշխատանքի բաժանում է կատարվել: Ըստ մեր տեղեկությունների` առաջարկվել է, որ հանրաքվեի «ԱՅՈ»-ի շտաբի աշխատանքները Երեւանում համակարգի իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանը, իսկ մարզերում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները որոշել են արդեն երկուշաբթի օրվանից լծվել քարոզչական աշխատանքներին, թեեւ դեռ պաշտոնապես քարոզարշավը չի մեկնարկել։ Նշվել է, որ պետք է այս փուլում շատ ակտիվ աշխատեն եւ՛ ՔՊ կուսակցության ներկայացուցիչները, եւ՛ իմքայլական պատգամավորները, ՔՊ վարչության բոլոր անդամները: Հնարավոր է՝ հենց երկուշաբթի օրը «ԱՅՈ» շտաբում հավաք-հանդիպում լինի՝ աշխատանքների հստակեցման հետ կապված: Հավելենք, որ «ԱՅՈ»-ի շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը»:

  • Կիսվել: