հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Զե՞նք եք բերել ԱԺ դահլիճ. Արարատ Միրզոյանը դիմեց Գևորգ Գորգիսյանին

Զե՞նք եք բերել ԱԺ դահլիճ. Արարատ Միրզոյանը դիմեց Գևորգ Գորգիսյանին

Ինձ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Դուք հաճախ չեք գիտակցել, որ մեկուկես տարուց ավելի իշխանություն եք և չկան այլ իշխանություններ, ում դեմ պետք է պայքարել: Այս մասին Ազգային ժողովի դահլիճում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Գորգիսյանը շարունակեց․

«Դուք պետք է համակարգեր ներդնեք, եթե կան խնդիրներ հին գործիքներով նոր արդյունքի չենք կարող հասնել, որովհետև մենք միասին էինք պայքարում այդ խնդիրները այդ գործիքներով լուծելու դեմ: Մեզ մեղադրում եք, թե ինչ հռետորաբանության մեջ եք մնացել: Հարգելիներս, սա կոչվում է բումերանգ, եթե սա շպրտում ես, հետո հետ է գալիս»,-ասաց նա և ծոցագրպանից հանեց բումերանգ:

«Այդ զե՞նք եք բերել Ազգային ժողովի դահլիճ»,- հարցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ինչին Գևորգ Գորգիսյանն արձագանքեց.

«Հուշանվեր է, պարո՛ն Միրզոյան»:

Արարատ Միրզոյանը կոչ արեց հարգել ինստիտուտները, և կատակելով դիմեց Գորգիսյանին․

«Պարոն Գորգիսյան ջան, հարց չկա, ավելի մեղմ իրար նկատմամբ դիրքավորվենք, բայց էլ զենք մի բերեք Ազգային ժողովի դահլիճ»:

  • Կիսվել: