չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Զախարովան հայտնել է, որ Խովաևը կայցելի Երևան

Զախարովան հայտնել է, որ Խովաևը կայցելի Երևան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այժմ գտնվում է Բաքվում և ծրագրել է շփումներ անցկացնել ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի թեմայով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք ելնում ենք նրանից, որ նա կշարունակի իր շրջագայությունը տարածաշրջանով և մոտ ապագայում կկարողանա այցելել Երևան և բարեկամաբար, գործընկերային ձևով քննարկել բոլոր մանրամասները, որպեսզի այդ շփումները Հայաստանի համար օգուտ ունենան»:

  • Կիսվել: