Յակով Ասատրյանն ազատվել է աշխատանքից
Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանն ազատվել է աշխատանքից:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ Ասատրյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն, ինքը պատճառներից տեղյակ չէ։
Նշենք, որ Յակով Ասատրյանը, մինչ այդ զբաղեցրել է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնը, դրանից առաջ էլ եղել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խորհրդականը։