կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Վլադիմիր Կարապետյանը՝ սպասվող կադրային ջարդի մասին

Վլադիմիր Կարապետյանը՝ սպասվող կադրային ջարդի մասին

Վարչապետը հայտնել է իր կարծիքը գործընթացների վերաբերյալ, եւ կարծում եմ, բոլորս եզրակացություններ կանենք նրա մոտեցումների մասին։ Այս մասին այսօր  «Լազարևյան ակումբի» 3-րդ նիստի շրջանակում, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ սպասվող կադրային ջարդի նշաններ չի տեսնում։

«Եվ չեմ կարծում, թե կան դրա նշանները։ Չգիտեմ ինչ նկատի ունեք՝ խոսելով կադրային ջարդի մասին»,- ասել է Կարապետյանը՝  մեկնաբանելով վարչապետի երեկվա հայտարարությունը երկրում իրականացվող բարեփոխումներին գործադիր իշխանության դիմակայության մասին։։

Նրա խոսքով՝ կառավարության ղեկավարը շատ անգամ է ասել, որ պետծառայողների 95 եւ ավելի տոկոսը նախկինների թվից է, բայց ոչ մի կադրային ջարդ չեղավ։

 

  • Կիսվել: