երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վլադիմիր Կարապետյանը «Լազարևյան ակումբ»-ի նիստի մասնակիցներին հորդորել է հարգել հայերենը

Վլադիմիր Կարապետյանը «Լազարևյան ակումբ»-ի նիստի մասնակիցներին հորդորել է հարգել հայերենը

Երևանում այսօր մեկնարկած հայ-ռուսական «Լազարևյան ակումբ»-ի 3-րդ նիստում, որի թեման էր «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ անկեղծ զրույց», մասնակցել է նաև ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Նրան դուր չի եկել, որ նիստի աշխատանքային լեզուն ռուսերենն է՝ առանց համաժամանակյա թարգմանության: Վլադիմիր Կարապետյանը միջոցառման կազմակերպիչներին հորդորել է հարգել Հայաստանում պետական լեզվի մասին սահմանադրական ամրագրումները:

Նա նաև նկատել է, որ եթե միջոցառումը համատեղ է և այդպիսի միջոցառումների ժամանակ անհրաժեշտ է համաժամանակյա թարգմանություն ապահովել:

  • Կիսվել: