ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը երաշխավորում են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար

Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը երաշխավորում են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին, InfoPort.am-ին տեղեկացնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից:

Ըստ աղբյուրի, Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը, որպեսզի դատական առաջիկա նիստերից մեկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդությունը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Ռ․ Քոչարյանին։

  • Կիսվել: