երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վարչապետը շնորհավորել է Սեբաստիան Կուրցին՝ Ավստրիայի Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու առթիվ

Վարչապետը շնորհավորել է Սեբաստիան Կուրցին՝ Ավստրիայի Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սեբաստիան Կուրցին՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանոեւմ ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

 Վստահ եմ՝ Ավստրիայի բարեկամ ժողովրդի կողմից Ձեզ տրված վստահության քվեն լավագույնս կծառայի Ձեր գլխավորած կառավարության նպատակների իրագործմանը:

 Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա մարտին կայացած մեր հանդիպումը Վիեննայում: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության օրոք մեր կառավարությունների միջև առկա բարեկամական հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն՝ ի բարօրություն հայ և ավստրիացի ժողովուրդների:

 Մաղթում եմ հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության իրակա­նաց­ման գործում, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն»:

 

  • Կիսվել: