երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վարչապետի մամուլի քարտուղարը չմեկնաբանեց Մամեդյարովի հայտարարությունները

Վարչապետի մամուլի քարտուղարը չմեկնաբանեց Մամեդյարովի հայտարարությունները

«Լազարյան ակումբի» նիստի շրջանակում լրագրողները խնդրեցին Վլադիմիր Կարապետյանին մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները։ Վարչապետի մամուլի քարտուղարը հրաժարվեց։

Ի պատասխան՝ մամուլի քարտուղարը նշեց, որ հպանցիկ է ծանոթացել հարցազրույցին, իսկ լիարժեք մեկնաբանությունների համար անհրաժեշտ է ավելի խոր ծանոթացում։ Այս առնչությամբ Կարապետյանն առաջարկեց, որ հարցը մեկնաբանի ՀՀ ԱԳՆ ղեկավարը կամ գերատեսչության մամուլի քարտուղարը։

Մամեդյարովը CBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում եղել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է։

Ադրբեջանի արտգործնախարարը, մասնավորապես, նշել է․

«Բանակցությունների միջոցով խաղաղության հասնելը շատ բարդ գործընթաց է: Հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է ռազմավարական համբերություն: Մենք միշտ խոսում ենք խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին: Հայկական կողմի գործողությունների և հայտարարությունների 99% -ը հիմնված է հույզերի վրա։ Հայկական կողմից տարբեր փաստաթղթեր են ի հայտ եկել, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է: «Լավրովի պլանը» քննարկումների արդյունք է, շուրջ երկու տարի առաջ՝ Մոսկվայում: Բայց այն, ամեն դեպքում, կանգ է առնում «մադրիդյան սկզբունքների» վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2019 թվականի մարտի 9-ի հայտարարությունում հենց սահմանված է միջնորդների տեսլականը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար: Էությունը շատ պարզ է` փուլային: Առաջին փուլում զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում»:

  • Կիսվել: