ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հեռագրում մասնավորապես ասված է. «Հարգարժան տիկին Մերկել,

 Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։

Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտ­նում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրա­վոր­ներին՝ շուտափույթ ապաքինում»:

 

  • Կիսվել: