շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Թուրքիան կաջակցի Ադրբեջանին  տարածքները վերադարձնելու և տնտեսական աճի համար

Թուրքիան կաջակցի Ադրբեջանին տարածքները վերադարձնելու և տնտեսական աճի համար

Թուրքիայում ընդունված Անտալիայի հռչակագիրը հակահայ դրույթներ է պարունակում։ 

Դրանում մասնավորապես նշվում է, որ Հայաստանը, գրավելով Ադրբեջանի տարածքները, արգելք է հանդիսանում տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։

Անտալիայի հռչակագիրն ընդունվել է Թուրքիայում Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 24-րդ նիստի արդյունքում։ Այս կազմակերպությունը ջանքեր է գործադրելու տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունները լուծելու համար, և հիմնվելու է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը ամեն կերպ կաջակցի խախտված իրավունքներով պետություններին՝ դրանք վերականգնելուն, ներառյալ՝ Ադրբեջանին՝ վերադարձնելու համար տարածքները եւ տնտեսական զարգացումը։

  • Կիսվել: