շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր

Թուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր

Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսի գլխավորած պատվիրակության հետ։

Լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և դրանում Թուրքիայի դերակատարությանը:

  • Կիսվել: