Տո ձեզնից լավ կապիտուլյանտ, Արցախում երկու շաբաթ իշխանության մնացիք, հայ չմնաց. Ալեքսանյանը՝ Խաչատրյանին (տեսանյութ)
Խամաճիկային կուսակցություններն իրենց ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմով, իրենց քաղաքական և հանրային ռեսուրսով պայքարում են պետության դեմ հանձնարարականներով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն տեսակետին, թե ադրբեջանական կողմի պահանջով Սահմանադրության փոփոխություն անելը հատուկ է խամաճիկային պետություններին։
«Տո՛ ձեզանից լավ կապիտուլյանտ, պարո՛ն Խաչատրյան։ Արցախում իշխանություն վերցնելուց 2 շաբաթ չանցած ամբողջությամբ դատարկվեց, մի մարդ չմնաց։ Ասում է՝ հանդուրժում եք, որ Հայստանը լցվել է թուրքերով։
Ներողություն, Արծվաշենը քանի՞ տարի է ձեր իշխանության օրոք լցված եղել թուրքերով, ի՞նչ եք արել Արծվաշենի համար, ինչի՞ հետ չեք բերել Հայաստանի սուվերեն տարածքը։ Ասում եք՝ հակադրում եք ազգն ու պետությունը։ Դուք պայքարում եք ՀՀ-ի դեմ»,-նշեց Ալեքսանյանը:
Նա նաև պնդեց, որ ընդդիմադիր խմբակցությունը Հայաստանի դեմ պայքարում է օտարի պատվերով։
Տեսանյութը՝ այստեղ: