ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տո ա՜յ մոլորյալ մանդատակիր, դու ընդհանրապես ի՞նչ գործ ունես երկրի օրենսդիր մարմնում. ԲՀԿ-ականը՝ իմքայլականին

Տո ա՜յ մոլորյալ մանդատակիր, դու ընդհանրապես ի՞նչ գործ ունես երկրի օրենսդիր մարմնում. ԲՀԿ-ականը՝ իմքայլականին

Այդպես է լինում... Երբ մարդը հայտնվում է իր հետ կապ չունեցող կարգավիճակում, ցայտնոտից դուրս գալ չի հսջողվում, և դա արտահայտվում է տարատեսակ մտաժայթքումներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ արձագանքելով իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանի այն հայտարարությանը, թե 100 հազար մարդ սխալվել է ՝ ձայն տալով ԲՀԿ-ին:

Պետրոսյանը, մասնավորապես, գրել է. «Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար:

Մի հարցնող լինի, տո ա՜յ մոլորյալ մանդատակիր, դու ընդհանրապես ի՞նչ գործ ունես երկրի օրենսդիր մարմնում, ո՞րն ա այդտեղ քո աառաքելությունը, գնա չստացված դերերդ վերապրի...
Դու պատկերացնում ես՞ քո զբաղմունքը պատգամավորի պաշտոնից հետո...
Գործ չունես, մի պատկերացրու, հետդ մի բան կլինի...»:

  • Կիսվել: