երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տնակն ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան

Տնակն ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան

Նոյեմբերի 28-ին, ժամը 23:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է բնակելի տնակ։ Այս մասին PrimeNews.am-ին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 8-րդ փողոցում ամբողջությամբ այրվում է  փայտյա տնակ (մոտ 72 քմ). տուժածներ չկան։ 

Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 29-ին, ժամը 00։45-ին, մարվել՝ 07:50-ին։ Տնակն ամբողջությամբ այրվել է:

  • Կիսվել: