երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թիմային աշխատանքի կոռեկցիաներ եղան. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Թիմային աշխատանքի կոռեկցիաներ եղան. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Հանձնարարականի հարց չկա, իսկ ահմանադրական փոփոխությունների հարցը հանդիպմանը չի քննարկվել: Այս մասին այսօր ՔՊ գրասենյակում կայացած «Իմ քայլը» խմբակցության և վարչապետն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, փոփոխություններ, որոնք կվերաբերեն Սահմանադրությանը, հնարավոր է լինեն, բայց այս պահի դրությամբ կտրուկ ինչ-որ փոփոխությունների մասին խոսք չի եղել:

«Պատգամավորներն ազատ են իրենց աշխատանքում, թիմային աշխատանքի կոռեկցիաներ եղան, ոնց պետք է աշխատենք, կառավարություն եւ Ազգային ժողով փոխհարաբերություններ: Քանի որ կա ընդհանուր գաղափարախոսություն, կա ընդհանուր թիմային մտածելակերպ, նման բաների կարիք չի լինում»,- նշեց Սիմոնյանը:

  • Կիսվել: