Տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի նիստը
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ՖԲ էջում անդրադարձել է այսօր Կառավարության խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում տեղի ունեցած Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի հերթական նիստին:
Նա նշել է, որ նիստին ներկայացրել է Միջգերատեսչական հանձնախմբի 1-ին նիստի որոշմամբ ռազմավարական փաստաթղթի մշակման համար ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կատարած աշխատանքները, ռազմավարության կառուցվածքի և բովանդակության մշակման ուղղությամբ գրանցած հաջողությունները, ռազմավարության առանձին գլուխների նախատեսվող պարունակությունը։
«Նաև նշեցի, որ, աշխատանքների բոլոր փուլերին զուգահեռ, Անվտանգության խորհրդի գրասենյակը հանդիպումներ է կազմակերպել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական հանրույթի, լրագրողների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հաջորդիվ եղան ելույթներ, տեղի ունեցավ մտքերի փոխանակում։
ՀԳ։ Տեսանյութերը մեկնաբանությունների մեջ»,-հավելել է Գրիգորյանը: