երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության շրջանակներում, սա Իրանի հստակ դիրքորոշումն է. Սոբհանի

Տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության շրջանակներում, սա Իրանի հստակ դիրքորոշումն է. Սոբհանի

Տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության շրջանակներում, սա Իրանի հստակ դիրքորոշումն է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Աշխարհում ընդունված է՝ միջանցքի մասին խոսելիս ընկալվում է որպես շփման հնարավորություն, իսկ այս տարածաշրջանում բոլորովին այլ կերպ է ընկալվում՛՛:

Նա ընդգծել է՝ խաղաղության կարող է բերել խաղաղության ու բարեկամության հռետորաբանությունը։

Իրանի դեսպանը պատասխանել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու Ադրբեջանի փորձի դեպքում Իրանի գործողությունների մասին հարցին. ՛՛Ինչ վերաբերում է հավանականությանը, թե ինչ կարող է լինել և ինչ չի կարող լինել, Թեհրանը չի կարող գնահատականներ տալ, ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կվարվենք Հայաստանում, դա կախված է Հայաստանի կառավարության դիրքորոշումից՛՛:

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ–ի նկատմամբ սպառնալիքներին ու մի քանի դիտարկում արեց։

՛՛Ինչո՞ւ են ձեզ սպառնում։ Եթե դուք լինենք ուժեղ, կկարողանա՞ն ձեզ սպառնալ։ Ես կարծում եմ, որ խաղաղության չհասնելու գաղտնիքը դա ուժի հավասարության գոյություն չունենալն է։ Եթե դուք ուժեղ լինեք, ոչ ոք չի համարձակվի ձեզ սպառնալ՛՛,-ասել է դեսպանը։

Հարցին` արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Իրանը Սյունիքում ցանկանում է ռազմական ներկայություն ունենալ, դեսպանն արձագանքել է. ՛՛Ես կնախընտրեմ նման ասեկոսեներին չպատասխանել՛՛:

  • Կիսվել: