ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տարածաշրջանում կայունությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի ստորագրումից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Տարածաշրջանում կայունությունը կախված է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրի ստորագրումից․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

Նա նաև հավելել է, որ «Բաքուն սեփական ուժերն ունի Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար»։

«Կարծում եմ, որ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներից»,- նշել է նա՝ մեկնաբանելով ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումն օկուպացված Արցախից։

  • Կիսվել: