շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստոլտենբերգի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ

Ստոլտենբերգի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ

Սա Հարավային Կովկասի հանրապետությունները Եվրատլանտյան դաշինքի գոտի ներքաշելու փորձի հերթական դրսեւորումն է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի այցը Բաքու, Թբիլիսի եւ Երեւան։

«Փորձերը վաղուց եւ պարբերաբար ձեռնարկվում են թե՛ ՆԱՏՕ-ականների, թե՛ ՆԱՏՕ անդամ երկրների կողմից անհատապես։ ՆԱՏՕ նման մակարդակի պաշտոնյայի վերջերս տեղի ունեցած այցը հաստատում է, որ այդ ակտիվությունն այդ ուղղությամբ ավելացել է, եւ ավելացել է քանիցս։  Ո՞րն է խնդիրը։ Ո՞րն է էությունը։ Իսկ էությունն այն է, որ խնդիրները կարծես թե քչացել են Հարավային Կովկասում, իսկ ո՞ւմ կարող է դա բավարարել Արեւմուտքում։ Ո՞ւմ դա դուր կգա Արեւմուտքում։ Արեւմուտքին հանգիստ չի տալիս միմյանց հետ այդ պետությունների փոխգործակցության առկայության փաստն իսկ, որն արդեն սկսել է ընթանալ խաղաղ պայմանավորվածություններին մոտենալու հունով։ Արեւմուտքին ձեռնտու չէ Ռուսաստանի հետ այդ պետությունների իրավահավասար, փոխհարգալից եւ գլոբալ խաղաղությանը միտված շփման փաստը։

Այստեղից էլ ՆԱՏՕ-ի եւ դրան հարող Եվրամիության չդադարող փորձերը՝ խթանել տարածաշրջանի պետությունների հարաբերությունների զխումը թե՛ միմյանց, թե՛ Մոսկվայի հետ, սրել իրադրությունը մեր հարավային սահմանների պարագծով։ Իհարկե, կա նաեւ առավելագույն խնդիրը՝ այն է. Անդրկովկասում երկրորդ ճակատ բացել մեր երկրի դեմ եւ ընդհանուր առմամբ նորից կրակի մատնել տարածաշրջանը։ Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի միջնորդությամբ, տառացիորեն կարմիր լաթի կտոր են Արեւմուտքի համար, որովհետեւ դա հիրավի խաղաղության տանող ճանապարհ էր՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերի փոխադարձ հաշվառման վրա։

Վերջին ժամանակներս նկատելիորեն ակտիվացել են արեւմտյան էմիսարները հայկական ուղղությամբ։ Մասնավորապես, նրանք առաջ են տանում Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերոության ծրագիրը։ Նրանց ջանքերն ուղղված են Մոսկվայի հետ Երեւանի կապերի վարկաբեկմանը, ի վերջո՝ մեր պայմանագրերի լիակատար  չեղարկմանը, Արեւմուտքը դա չի թաքցնում։ Հիմա ցանկանում են սեպ խրել Բաքվի հետ մեր հարաբերություններում»,- հայտնել է Զախարովան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: