երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սլովենիան ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը

Սլովենիան ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը

Սլովենիայի խորհրդարանն ավարտել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վավերացման գործընթացը: Այս մասին այսօր Երեւանում համաձայնագրի ստորագրման երկամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և ԵՄ-ի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Նշենք նաև, որ Համաձայնագիրն արդեն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի, ինչպես նաեւ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Սլովակիայի, Չեխիայի, Մալթայի, Խորվաթիայի եւ Կիպրոսի կողմից:

  • Կիսվել: